411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

Բելգիան աջակցում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երևանի ջանքերին. դեսպան

16:42
11 Մայիսի 2010

Բելգիան աջակցում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, երեքշաբթի հայտարարել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դե Լոկերը ՀՀ նախագահին իր հավատարմագրերը հանձնելիս:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

«Բելգիայի կառավարությունը ողջունում է ՀՀ նախագահի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և աջակցություն է հայտնում այդ բարդ ու դժվարին գործընթացին», - մեջբերեցին Լոկերի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Հանրապետության նախագահը դիվանագետի խնդրանքով ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ Երևանի մոտեցումները:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Դե Լոկերին դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա զգալի ներդրում կկատարի Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է` սերտացնելու  հայ-բելգիական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Կողմերը հատկապես կարևորել են  Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցությունը:

Սարգսյանն ու  Ստեֆան Դե Լոկերն անդրադարձել են նաև ՀՀ նախագահի` Բրյուսել կատարելիք առաջիկա այցին` վստահություն հայտնելով, որ այն հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման համար լրացուցիչ խթան կդառնա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել