Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարը ժամանել է Հայաստան FAO խորհրդաժողովին մասնակցելու համար
Ադրբեջանի պատվիրակությունը՝ գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովի գլխավորությամբ, երկուշաբթի ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի Գյուղատնտեսական և արդյունաբերական կազմակերպությունների 27-րդ տարածաշրջանային խորհրդաժողովին մասնակցելու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից։
Խորհրդաժողովին մասնակցելու համար, որը կանցկացվի մայիսի 13-14-ը, Հայաստան է ժամանել շուրջ 160 մասնակից Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան 40 երկրներից։
FAO խորհրդաժողովի շրջանակներում մայիսի 13-ին տեղի կունենա «Արձագանք Քաղաքականության ձևավորման օգնությամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման ոլորտում առկա մարդահրավերին։ Տարածաշրջանում փորձի փոխանակում ու համագործակցության խորացում» թեմայով կլոր սեղան: -0-