ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանյան երիտասարդության ներկայացուցիչները Երևանի պետական լեզվաբանական համալսարանում հանդիսավոր միջոցառում են կազմակերպել մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Հայրենական Մեծ պատերազմի 75 վետերանների համար (ԵՊԼՀ)։
«Այսօր մեզ բոլորիս հավաքել է հպարտության զգացումն այն մեծ հաղթանակի համար, որի 65-ամյա հոբելյանը մենք նշում ենք այսօր, ինչը հնարավոր դարձավ ձեր ջանքերի շնորհիվ, որում կա ձեր մի մասնիկը՝ հաղթանակի մասնիկը։ Դուք բոլորդ հաղթողներ եք, և մեզ համար շատ հաճելի է այսօր հանդիպել մարդկանց, ում շնորհիվ արդեն 65 տարի է, ինչ Հայաստանի ոչ մեկ սերունդ կարող է ապրել խաղաղ, հանդարտ երկնքի տակ»,- միջոցառման բացման ընթացքում ասաց ԵՊԼՀ ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Գայանե Մարկոսյանն իր ուղերձում։
Տոնական միջոցառմանը հանդես եկան ԵՊԼՀ ուսանողներ և դասախոսներ, մի շարք հանրակրթական դպրոցների աշակերտներ, Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանի ուսանողներ։
Մասնակիցները կատարեցին Մեծ Հաղթանակին նվիրված երգեր և մեղեդիներ, ազգային պարեր, հնչեցին նաև բանաստեղծություններ հայերեն, լեհերեն և ռուսերեն, իսկ միջոցառման ավարտին տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ։
«Բոլորին մաղթում եմ միայն մեկ բան, որպեսզի ձեր կյանքում նոր հաղթանակի կարիք չլինի, այսինքն, որպեսզի դուք հնարավորություն ունենաք երիտասարդ սերունդ դաստիարակել խաղաղ պայմաններում»,- ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտորներից մեկը՝ ՀՄՊ վետերան Յակով Խաչիկյանը։
Ներկայում Հայաստանում բնակվում է ՀՄՊ 3700 վետերան: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել իր 600 հազար մարտիկներին: Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 175 հազար հայ: Խորհրդային Միության հերոս է դարձել 106 հայ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ զորավարներից են՝ Խորհրդային Միության երկակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը,ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը: Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկվել վեց մոտոհրաձգային դիվիզիաներ: -0-