Հայաստանում սողանքի հետևանքով երկաթուղու վնասված հատվածը վերականգնվել է

06.05.2010, 13:45
Հայաստանում սողանքի հետևանքով երկաթուղու վնասված հատվածը վերականգնվել է
Հայաստանում սողանքի հետևանքով երկաթուղու վնասված հատվածը վերականգնվել է

Սողանքի հետևանքով վնասված Հարավկովկասյան երկաթուղու Շահալի-Փամբակ հատվածի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է, հինգշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Մայիսի 5-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Շահալի-Փամբակ երկաթուղային հատվածում սողանքի հետևանքով շրջվել է բարձրավոլտ լարման մեկ էլեկտրասյուն: Երկաթգծի վթարավերականգնողական խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքում գնացքների անխափան երթեւեկությունը վերականգնվել է», - ասվում է տեղեկատվության մեջ:  

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է նաև Լոռու մարզի Ալավերդի կայարանի տարածքում տեղի ունեցած քարաթափման մասին, ինչի հետևանքով վտանգվել են էլեկտրական և կապի հենասյուներ:-0-