ՀՀ վարչապետը հինգշաբթի պաշտոնական այցով մեկնում է Չեխիա

06.05.2010, 13:37
ՀՀ վարչապետը հինգշաբթի պաշտոնական այցով մեկնում է Չեխիա
ՀՀ վարչապետը հինգշաբթի պաշտոնական այցով մեկնում է Չեխիա

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի պաշտոնական այցով մեկնում է Չեխիա:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, վարչապետը մեկնում է Չեխիա Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People Party) նիստին մասնակցելու և նրա ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:

Նախատեսված է նաև Սարգսյանի և նրա չեխ գործընկեր Յան Ֆիշերի հանդիպումը:

ՀՀ վարչապետին ուղեկցում է նրա տիկին Գոհար Սարգսյանը, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը՝ տիկնոջ՝ Անահիտի հետ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Պաշտյանը, ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը:-0-