«Հայկական ռադիո» հումորի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերին Երևանում

05.05.2010, 12:19
«Հայկական ռադիո» հումորի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերին Երևանում
«Հայկական ռադիո» հումորի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերին Երևանում

«Հայկական ռադիո» հումորի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

«Հայկական հումորը սպիտակ հումոր է, այն շատ նման է Հայաստանին՝ Երևանին: Հայկական հումորը բարի է»,- ասաց հայտնի շոումեն, հումորիստ և հեռուստահաղորդավար, «Քամեդի քլաբ» շոուի գեղարվեստական ղեկավար և «ռեզիդենտ» Գարիկ Մարտիրոսյանը:

«Հայկական ռադիո» հումորի փառատոնը, որը խոստացել է երկրում տարվա գլխավոր հումորիստական իրադարձությունը դառնալ, կացնկացվի «Քամեդի քլաբի» աջակցությամբ:

Փառատոնի կարգախոսերից մեկն է. «Դողա, Օդեսա: Այս պահից հումորի նոր մայրաքաղաքը Երևանն է»:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն «Հայկական ռադիոյի» երկու գալա-համերգները, որը կունենա 5 հազար հյուր Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից: -0-