Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի վրա քարեր են նետել
Մառնեուլի-Շուլավեր ուղեմասում մոտավորապես ժամը 18:00-ին գյուղի անչափահասները Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի վրա քարեր են նետել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունից։
«Այդ խուլիգանական արարքի արդյունքում կոտրվել են գնացքի երկու պատուհանները, ուղևորներից ոչ մեկը չի տուժել։ Տվյալ միջադեպի մասին գնացքի պետ Պավել Միրզոյանը օպերատիվ կերպով հայտնել է Վրացական երկաթուղու համապատասխան ծառայություններին, որի ներկայացուցիչները գնացքի՝ կայարան հասնելուն պես ակտ գրեցին»,- ասվում է հաղորդագրությունում։
Վրացական երկաթուղու աշխատակիցները պաշտոնապես ներեղություն խնդրեցին և հավաստիացրեցին, որ կատարված խուլիգանական փաստի հետևանքով պատճառած վնասը կփոխհատուցվի։
Տվյալ փաստի առթիվ Վրաստանի Ոստիկանության իրավապաշտպան մարմինների կողմից քննություն է ընթանում։
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--