Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում հայ ժողովրդի ներդրման մասին գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում

04.05.2010, 15:48
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում հայ ժողովրդի ներդրման մասին գրքի  շնորհանդեսը տեղի կունենա Երևանում

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված «Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում (1941-1945) հայ ժողովրդի ներդրումը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում։

Գրքի հեղինակներն են ռազմական պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանը, հաղորդում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։

Գրքում ներառված են արխիվային փաստաթղթեր, գրական աղբյուրներ, Հայրենական Մեծ պատերազմում հայ զինվորների, պետական և կուսակցական գործիչների, զորահրամանատարների, հետախույզների, գիտնականների և կոնստրուկտորների, հայկական ծագմամբ ռազմական արտադրության կազմակերպիչների, Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորների, սփյուռքի մասնակցությունն արտացոլող մամուլի հրապարակումներ:

Գրքում ներկայացված են Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած Խորհրդային Միության  Հերոսների, Փառքի շքանշանների բոլոր երեք աստիճանների ասպետների, մարշալների, գեներալների, ադմիրալների ճշտված ցուցակները:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: -0-