Առաջին եռամսյակում Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով 52 մարդ է զոհվել

03.05.2010, 15:33
Առաջին եռամսյակում Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով 52 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին եռամսյակում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 52 մարդ է զոհվել, ինչը 20 տոկոսով պակաս է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ի հետևանքով 527 մարդ վնասվածք է ստացել:

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում 382 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, ինչը 1 տոկոսով պակաս է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: -0-