431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը չինական Huawei հեռուստահաղորդակցական ընկերության հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

14:18
03 Մայիսի 2010

Համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել հայկական կողմի և Huawei Technologies չինական հեռահաղորդակցական ընկերության միջև, երկուշաբթի հաղորդում է ՀՀ նախագահ մամուլի ծառայությունը։ 

Ապրիլի 29-ին հայկական պետության ղեկավարը մեկնել է ՃԺՀ՝ Շանհայում Էքսպո-2010 համաշխարհային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու համար։

«Չինաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Րուի Չիին: Քննարկումների արդյունքում  հայկական կողմը համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել «Հուավեյ» ընկերության հետ:»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Huawei ընկերությունը դինամիկ զարգացող ընկերություն է, և ներկայումս հեղինակային արտոնագրերի թվով միայն զիջում է Intel ընկերությանը, իսկ իրացման ծավալներով՝ միայն Էրիկսոնին։

Huawei-ը մտադիր է ապագա երեք տարիների ընթացքում աշխարհում առաջին տեղը գրավել, և այդ նպատակն իրականացնելու համար հետաքրքրված է  Հայաստանի ծրագրերով:

Հայկական պատվիրակությունը` նախագահի գլխավորությամբ, այցելել է նաև «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի շտաբ-բնակարան և հանդիպել կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, այս երկու ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռաղարդակցական համակարգեր և այլն, մտադիր են մասնակցել Հայաստանի հեռուստահաղորդակցության  ոլորտում իրականացվելիք  հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանն ու ZTE ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները։

Դրական վերաբերելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությանը, նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցելու չինական ընկերություններին և ցանկություն ունի մասնակցել նաև արտադրական պրոցեսին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը