Երևանում համահայկական երիտասարդական կենտրոն է բացվել

30.04.2010, 19:32
Երևանում համահայկական երիտասարդական կենտրոն է բացվել

Համահայկական երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Երևանում: Խորհրդավոր կարմիր ժապավենը կտրել է ՀՀ վարչապետ, Համահայկական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

«Այս ամսվա ընթացքում կհաստատվեն Հիմնադրամի ծրագրերը, որոնք ուղղված կլինեն երիտասարդներին հուզող խնդիրների լուծմանը»,- բացման արարողության ժամանակ հայտնեց Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:

Հիմնադրամի ծրագրերն իրականացնելու նպատակով 2010թ.-ին ՀՀ  պետական բյուջեից 35 մլն դրամ է ուղղվել:

Տեր-Հովակիմյանը նշեց, որ հիմնադրամի գործունեությունը կիրականացվի ՀՀ նախագահի կողմից երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում և կառավարության ղեկավարի աջակցությամբ: Ծրագրերը կանդրադառնան հասարակական կյանքի շատ ոլորտներին՝ մշակույթին, առողջապահությանը, սպորտին, տնտեսությանը, բնապահպանությանը և այլն:

Նա շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ կենտրոնին շենք տրամադրելու համար:

Վարչապետը շրջել է Կենտրոնի շենքում և ծանոթացել դրա տեխնիկական հնարավորություններին: Դրանից հետո կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը տարբեր բուհերի ուսանողների հետ. նա հանդես է եկել դասախոսությամբ և պատասխանել ուսանողների հարցերին: -0-