ՌԴ ԱԳՆ Ադրբեջանի կողմից պաշտոնական առաջարկություններ չի ստացել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում ընդգրկելու վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, նման առաջարկ, եթե այն նույնիսկ եղել է, պաշտոնապես չի ստացել: Ցանկացած դեպքում, այդ զրույցը գործնական հարթություն տեղափոխելու նպատակով, առնվազն անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը: Նկատի առնելով այն, որ հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցված է, հազիվ թե կարելի լինի հույս դնել նման համաձայնության վրա»,- Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: -0-