Երևանի բանտերից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել

30.04.2010, 11:30
Երևանի բանտերից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունում ինքնասպանություն է տեղի ունեցել, գրում է «Հրապարակ» թերթը:

Ըստ թերթի՝ ինքնասպանությունը մի երիտասարդ է կատարել: Դեպքի մանրամասները հաստատությունը դեռ չի հաղորդում:

Թերթը նշում է, որ վերջին տասը օրվա ընթացքում սա «Նուբարաշենում» երկրորդ «խորհրդավոր» պատահարն է:

Ապրիլի 23-ին «Նուբարաշենի» հոգեբուժական դիսպանսերի հիվանդասենյակներից մեկում մահացել էր 59-ամյա Արտյոմ Պողոսյանը: Արտաքին զննության ժամանակ դիակի վրա հետքեր չէին հայտնաբերվել: Սակայն փոձաքննությամբ պարզվել էր, որ մահվան պատճառը «գանգուղեղային փակ բութ» վնասվածքն է:-0-