Հայաստանի վարչապետը կառավարության անդամներին կոչ է արել հրաժարվել ծխելուց
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին կոչ է արել աստիճանաբար հրաժարվել ծխելուց:
Հինգշաբթի ՀՀ կառավարությունը 2010-2015թթ.-ի ծխելու դեմ պայքարի պետական ծրագիր է ընդունել: Ծրագիրը նախատեսում է լայնածավալ միջոցառումների անցկացում՝ ուղղված բնակչությանը ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների մասին իրազեկմանը, հակածխախոտային քարոզչության իրականացմանը, ծխախոտային արտադրանքի օգտագործման նկատմամբ համաճարակային հսկողության համակարգի կատարելագործմանը, ծխելու դեմ պայքարի միջազգային համագործակցությանը:
«Կարծում եմ, որ կառավարության անդամները պետք է օրինակ ծառայեն և աստիճանաբար հրաժարվեն ծխելուց»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Սարգսյանը:
Ըստ նրա՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով հակածխախոտային օրենսդրության ակունքներում է եղել, պետք է առավել պահաջկոտ լինի իր գործընկերների նկատմամբ:--0—