ՀՀ խորհրդարանը ժամանակավորապես իր նիստերը կանցկացնի կառավարության շենքում
29.04.2010,
15:43
ՀՀ խորհրդարանը ժամանակավորապես իր նիստերը կանցկացնի կառավարության շենքում
Վերանորոգման պատճառով ՀՀ խորհրդարանը ժամանակավորապես իր նիստերը կանցկացնի կառավարության շենքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Հինգշաբթի ՀՀ խորհրդարանը իր նիստի ժամանակ միաձայն որոշում ընդունեց՝ մինչև խորհրդարանում վերանորոգման աշխատանքների ավարտը ՀՀ Ազգային ժողովի նիստերն անցկացնել կառավարության շենքի մեծ դահլիճում (Մելիք-Ադամյան 1): -0-