412.18
4.03
387.5
+16
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպայի հայերին հիասթափեցրել է Ցեղասպանության վերաբերյալ Օբամայի ցուցաբերած դիրքորոշումը

18:53
28 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում խորը հիասթափություն է արտահայտվում ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ուղերձի վերաբերյալ, որտեղ ԱՄՆ նախագահը չէր օգտագործել «ցեղասպանություն» բառը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ կրկնել էր նախորդ տարվա տեքստին մոտ իր խոսքերը: Ոչ մի անգամ չհնչեցնելով «ցեղասպանություն» բառը՝ նա կրկին կոչ էր արել Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և նշել, որ այդ ջանքերի շնորհիվ երկու երկրները միայն ավելի ուժեղ կլինեն:

«Մենք կարծում էինք, որ ձեզ՝ որպես անկախ, ազատ, ժողովրդավարական ու հզոր երկրի նախագահի, պատիվ կբերեր հանուն արդարության ասված ձեր անկեղծ խոսքերը և կիրառեիք Ձեր կողմից արդեն օգտագործված և միջազգային կարևորություն ունեցող «ցեղասպանություն» եզրույթը»,- ասվում է Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի՝ Օբամային ուղղված ուղերձում:

«Մեծարգո նախագահ, դուք այն չարեցիք: Աստված Ձեզ հետ: Մենք այլևս Ձեզ այսդ հարցով չենք դիմելու: Ցավում ենք, բայց մեր այս խորը հիասթափությունը հնարավոր է, որ ամերիկահայերից և աշխարհի ողջ հայերից անցնի նաև ամերիկացի ընտրողներին»,- նշված է ուղերձում:

Նամակում նշվում է , որ «այսպիսի կարևոր հարցում խոստումը չկատարող նախագահը ի վիճակի է նաև այլ կենսական նշանակություն ունեցող հարցերում սխալվել»:

ԵՀՄՖ-ն խորին շնորհակալություն է հայտնել այն ամերիկացիներին, ովքեր մշտապես սատարում են իր բարեկամ հայ ժողովրդին ու հատկապես կիսում նրա անդարմանելի ցավը՝ 1915թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության շուրջ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 50 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը և շատ ցավոտ է արձագանքում Արևմուտքի քննադատությանն այս հարցում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ