Հայաստանը 2012թ.-ին կնշի գրատպության 500-ամյակը
Հայաստանը 2012թ.-ին կնշի առաջին տպագրված գրքի տպագրության 500-ամյակը:
Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայկական «Ուրբաթագիրք»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի մեջ: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:
«ՀՀ մշակույթի նախարարությունը և հայկական մայրաքաղաքի քաղաքապետն արդեն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ առաջարկելով 2012թ.-ին Երևանը որպես գրքի և տպագրության մայրաքաղաք հայտարարել»,- չորեքշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Հակոբ Մեղապարտը նաև հրատարակել է «Պատարագատետր» և «Աղթարք» գրքերը: Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Տաղարան»-ը, որը բաղկացած է միջնադարյան հայ բանաստեղծների ստեղծագործություններից (Հովհաննես Թլկուրանցի, Ֆրիկ, Մկրտիչ Նաղաշ), ինչպես նաև Ներսես Շնորհալու 137 բանաստեղծական հանելուկներից: 1513թ.-ին նաև հրատարակել է «Պարզատումար»-ը: -0-