Հայկական web-ռեսուրսների վարկանիշային Circle.am համակարգի «Ինտերնետը Հայաստանում» մարտյան զեկույցի համաձայն, Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության կայքը՝ www. newsarmenia.ru-ն, բարելավել է իր դիրքերը տասը ամենահայտնի հայկական կայքերի շարքում։
Համաձայն զեկույցի, հայկական Ինտերնետ-ռեսուրսների հարյուրավոր առաջնորդների ցուցակում մեծամասնությունը՝ շուրջ 30-ը, զբաղեցնում են լրատվական կայքերը, դրանց հետևում են վիդեո և աուդիո պորտալները։
«Վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել վեց լրատվական ռեսուրսներ, այդ թվում www.newsarmenia.ru, որի այցելուների թիվը, ըստ Circle.am-ի, մարտին կազմում է 187,69 հազար, որն ավելի քան 33 հազար այցելուներով շատ է, քան 2010թ.-ի փետրվարին»,- ասվում է զեկույցում։
Դա «Նովոստի-Արմենիա» կայքին հնավորություն տվեց բարելավել իր դիրքերը և մեկ աստիճանով բարձրանալ ցուցակում։
Հայկական կայքերի առաջին տասնյակում են հայտնվել նաև տեղական քննարկումների, ծանոթությունների կայքերը, աշխատանքի որոնման, զվարճալի և սոցիալական ռեսուրսները։
Ուշագրավ է, որ 100 առաջատար կայքերի թվում պահպանվում է տեղեկատվական նախագծերի նախապատվությունը։ Մարտի ընթացքում նկատելի աճ են ապահովել գրեթե բոլոր տեղեկատվական կայքերը, որոնք ընդգրկված էին հարյուր առաջատարների մեջ։
Հետազոտության հեղինակների կարծիքով, աճը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով։
«Բնական է, որ Հայաստանի գլխավոր արտաքին քաղաքական խնդիրների շուրջ ակտիվության մեծացումը միշտ հանգեցնում է տեղեկատվական կայքերի այցելությունների աճի։ Մարտի 4-ի լույս մարտի 5-ի գիշերը՝ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունման օրը և դրան հաջորդող քննարկումներն ավելացրել են տեղեկատվական կայքերի այցելուների թիվը»,- ասվում է հետազոտությունում։
Տեղեկատվական կայքերի այցելուների աճի թիվը հիմնականում ապահովվում է արտասահմանյան ինտերնետ-օգտագործողների հաշվին։
Ըստ 2010թ.-ի մարտի տվյալների, «Circle.am»-ի առաջատարների ցուցակում գրանցված առաջին երկու տեղերը զբաղեցրել են «Hamovhotov.com» և «Gisher.ru» երաժշտական-զվարճալի նախագծերը, որոնց հիմնական օգտվողներն են արտերկրում բնակվող հայերը, ովքեր Ինտերնետի միջոցով հայկական հեռուստատեսությունների զանազան նախագծեր դիտելու հնարավորություն են ստանում։
«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը Yandex.ru որոնողական համակարգի վարկածով ավանդաբար Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով առաջին տեղն է զբաղեցնում։
«Նովոստի-Արմենիան» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ 2005թ. հուլիսին գրանցված «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնական նպատակը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է:
2005 թ. դեկտեմբերի 8-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ու «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից:
2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։
«Ինտերնետը Հայաստանում» զեկույցը, որը հրապարակվում է ամիսը մեկ անգամ, ներկայացնում է հայկական Ինտերնետում գրանցված ցուցանիշները։ Զեկույցի համահեղինակներն են «Circle.am»-ը և «Բիզնես 24»-ը։ -0-