Հայաստանն ու Լյուքսենբուրգը կհամագործակցեն մշակույթի և կրթության ոլորտներում

28.04.2010, 13:57
Հայաստանն ու Լյուքսենբուրգը կհամագործակցեն մշակույթի և կրթության ոլորտներում
Հայաստանն ու Լյուքսենբուրգը կհամագործակցեն մշակույթի և կրթության ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները չորեքշաբթի վավերացրել են մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության ոլորտներում համագործակցության մասին Հայաստանի և Լյուքսենբուրգի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը: 

Համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև 2009 թ.-ի հունիսի 23-ին Լյուքսենբուրգում:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքերով՝ փաստաթուղթը սահմանում է փոխըմռնման ու համագործակցության հարցերը, բարենպաստ պայմաններ է ապահովում տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ մասնագետների փոխանակման ոլորտում:

Ըստ համաձայնագրի՝ երեք տարին մեկ անգամ կողմերը կկարողանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջոցառումների ուղղությամբ երկարատև ծրագրեր մշակել, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովներ ստեղծել կոնկրետ ծրագրերի քննարկման համար:

«Նախատեսված է նաև ծրագրերի իրականացում, որոնք կապված են ուսանողների փոխանակման, կոնֆերանսների անցկացման, բուհերում կրթաթոշակների փոխադարձ տրամադրման, գիտական և այլ նյութերի փոխանակման հետ», - ասաց Պողոսյանը:-0-