Հատուկ պահպանվող տարածքներն օգնեցին պահպանել Հայաստանի ֆլորայի և ֆաունայի մինչև 65 տոկոսը

27.04.2010, 17:45
Հատուկ պահպանվող տարածքներն օգնեցին պահպանել Հայաստանի ֆլորայի և ֆաունայի մինչև 65 տոկոսը
Հատուկ պահպանվող տարածքներն օգնեցին պահպանել Հայաստանի ֆլորայի և ֆաունայի մինչև 65 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը վերջին մի քանի տարվա ընթացքում օգնեց պահպանել ֆլորայի և ֆաունայի 60-65 տոկոսը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության շրջական միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը:

«Հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը շրջակա միջավայրի պահպանման կարևորագույն գործոններից առաջինն է», - ասաց Դանիելյանը:

Կարևորագույն գործոնների թվում նա ընդգծեց նաև քաղաքացիների իրազեկվածությունն ու այս գործում ԶԼՄ-ների օգնությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածնքերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն ընդգծեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում ընդլայնվել է հատուկ պահպանվող տարածքների ցանցը և մեծ աշխատանք է տարվում ինչպես նախկին հատուկ պահպանվող տարածքների քարտեզագրման աշխատանքների իրականացման, այնպես էլ նոր տարածքների ստեղծման տեսակետից, ինչը շատ կարևոր գործոն է Կարմիր գրքում ներառված տեսակների պահպանման համար:

Աղասյանն ավելացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանման հիմնական խնդիրը հազվագյուտ տեսակների անհետացումն է և բիոտոպերի (կենսական միջավայր) դեգրադացիան:

Փորձագետը ընդգծեց, որ բնության պահպանության մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից կովկասյան տարածաշրջանը ճանաչվել է աշխարհի 20 առավել խոցելի տարածաշրջաններից մեկը:  

«Միջազգային կառույցները մեծ ուշարդություն են դարձնում այս հանգամանքի վրա և բավականին լուրջ ներդրումներ են կատարում՝ տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանման համար», - ասաց Աղասյանը:-0-