Մի շարք հայ պատգամավորներ բոյկոտել են արյան հանձնման ակցիան. թերթ

27.04.2010, 10:49
Մի շարք հայ պատգամավորներ բոյկոտել են արյան հանձնման ակցիան. թերթ

Հայաստանի Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ նախօրեին խորհրդարանում բոյկոտել են «արյան հանձնում» ակցիան, գրում է «Հրապարակ» թերթը։

Մասնավորապես, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ դա PR-ակցիա է, և նա չի պատրաստվում դրան մասնակցել։

Դալլաքյանը նշեց, որ եթե ակցիայի իրական նպատակն ուղղված լիներ ոսկրածուծի դոնոր դառնալուն, ապա այն կանցկացվեր բժշկական հաստատությունում, և ոչ թե Ազգային ժողովի ֆոյեում։

Որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ արյան հանձնումն անցկացվում է որոշակի ընթացակարգերից հետո։

Մեկնաբանելով նման հայտարարությունները՝ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանն ասաց, որ ակցիայի նպատակը պատգամավորների արյան գենետիկ կազմի և արյան մեջ հակամարմինների որոշումն է։ -0-