417.4
4.02
393.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

Կալենց նկարիչների թանգարան կբացվի Երևանում

16:27
26 Ապրիլի 2010

Հայտնի հայ  նկարիչների՝ Հարություն և Արմինե Կալենց ամուսնական զույգի թանգարանը կբացվի երեքշաբթի Երևանում, երկուշաբթի հայտնեց նրանց որդին՝ Հայաստանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի նախագահ Սարո Կալենցը։

Թանգարանի բացումը նվիրված է Արմինեի 90-ամյա և Հարություն Կալենցի 100-ամյա հոբելյանին։

Հարություն Կալենցը ծնվել է 1910 թ. Օսմանյան կայսրության Սեբաստիա նահանգի Կյուրուն քաղաքում։ Ապրել է Հալեպում, Տրիպոլում, Բեյրութում։  1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Ցմահ արժանացել է Պետական մրցանակի։ Արմինե Կալենցը ծնվել է 1920 թվականին 1915 թվականին ցեղասպանությունից փրկված և Սիրիայում հաստատված ընտանիքում։ Գեղարվեստական կրթություն է ստացել, Բեյրութում աշակերտել է Հարություն Կալենցին։ Նկարչուհու առաջին ցուցահանդեսը բացվել է Հալեպում, 1939 թվականին։

«Թանգարանի բացման գաղափարն առաջ է եկել նկարչի մահվան հենց հաջորդ օրը՝ 1967 թվականին, երբ մեզ այցելեցին Երևանի քաղխորհրդի նախագահը, մշակույթի հարցերի վարչության պետն ու պետական այլ գործիչներ։ Նրանք խոստացան, որ անպայման կկառուցվի Կալենցի թանգարանը, որովհետև այն ժամանակ նա, հիրավի, ժողովրդական նկարիչ էր, և նրա արվեստն անհնար էր չնկատել։ Սակայն, ինչպես տեսնում եք, 42 տարվա ընթացքում ոչինչ տեղի չունեցավ, և մեր ընտանիքն ինքը որոշեց թանգարան կառուցել»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Կալենցը։  

Թանգարանը կբացվի «Կալենց» մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ։

 «Կալենց» մշակութային հիմնադրամի և թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովան նշեց, որ թանգարանի հավաքածուում կընդգրկվի ավելի քան 400 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև փաստաթղթերի արխիվ՝ նկարիչների կյանքի և ստեղծագործության մասին։ Թանգարանը կառուցվել է Կալենց ընտանիքի տուն-արվեստանոցի բազայի վրա, որտեղ երկրորդ հարկն ամբողջովին նվիրված է Հարություն Կալենցի, իսկ երրորդը՝ նրա կնոջ՝ Արմինե Կալենցի ստեղծագործություններին։

Թանգարանի բացման նպատակը ոչ միայն Կալենց ամուսինների ստեղծագործության մասին պատմելն է, այլ նաև ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ներկայացումը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը