Հայերը պետք է միասին հակազդեն թուրք-ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչությանը. ՀՊՃՀ ռեկտոր

23.04.2010, 18:46
Հայերը պետք է միասին հակազդեն թուրք-ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչությանը. ՀՊՃՀ ռեկտոր

Աշխարհի հայերը պետք է միանան թուրք-ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչությանը հակազդելու համար, ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։

«Այսօր ողջ աշխարհի հայերը պետք է համախմբվեն և վճռական հակահարված տան այն տեղեկատվական ահաբեկչությանը, որն այսօր իրագործում են Թուրքիան և Ադևբեջանը Հայաստանի դեմ»,- ասաց նա՝ ուրբաթ ելույթ ունենալով ՀՊՃՀ-ում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ։

Ըստ նրա՝ գիտաժողովի հիմնական նպատակը այն ամենի վերլուծությունն ու ամփոփումն է, ինչն այսօր հայտնի է Հայոց ցեղասպանության մասին։

Ւր հերթին ՀՃՊՀ պատմության ամբիոնի վարիչ Սիրակ Հովհաննսիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետագայում հայերի անվտանգության երաշխիքը կդառնա։

«Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը միջազգային հանրության կողմից առաջին հերթին ընդգծված քաղաքակաան նշանակություն ունի, քանի որ այդ քայլն էականորեն կարող է ազդել հայերի՝ որպես ինքնուրույն էթնիկ տարրի ինքնահաստատման գործընթացի և միջազգային քաղաքականության լիարժեք սուբյեկտ դառնալու վրա»,- ընդգծեց նա։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-