417.4
4.02
393.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը միջազգային ասպարեզում ամրապնդեց Հայաստանի դիրքերը. ՀՀԿ

16:21
23 Ապրիլի 2010

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը ամրապնդեց Հայաստանի դիրքերն արտաքին քաղաքականությունում և բարձրացրեց Հայաստանի միջազգային վարկանիշը, ուրբաթ «Նովոստի» Միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար  Էդուարդ Շարմազարովը:

«Հայկական իշխանության այդ քայլը ստացավ համաշխարհային հանրության հստակ աջակցությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Գործընթացի այդ փուլում մեր դիրքերն ամրապնդվեցին»,- ասաց խմբակցության քարտուղարը:

«Ողջ գործընթացի ժամանակ Հայաստանը միշտ կառուցողական է եղել և գործել է՝  տարածաշրջանում ցանկանալով խաղաղություն և կայունություն: Հայաստանը նաև միշտ պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին: Սակայն Թուրքիայի մասին նույնն ասել չի կարելի: Նա պատրաստ չեղավ հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց Շարմազարովը:

Նա ընդգծեց, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիան անընդհատ խոսել է նախապայմանների լեզվով և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը  կապել է ղարաբաղյան կարգավորման հետ:

«Գործընթացը կասեցնելով՝ հայկական կողմը պարզ հասկացրել է, որ արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետը  լրացել է»,- ընդգծեց խմբակցության քարտուղարը:

Ըստ նրա՝ բանակցությունների սեղանին դրված են եղել արձանագրություններ, որոնք նախապայմաններ չեն ներառել, սակայն Թուրքիայի քաղաքական վերնախավը հակառակն էր պնդում, և «համբերության բաժակը լցվեց, երբ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի»:

«Հայաստանը համոզվեց, որ Թուրքիան պատրաստ չէ հարաբերությունների հաստատմանը: ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման և արձանագրությունների վավերացման պատրաստակամությանը, երբ Թուրքիան պատրաստ կլինի»,- նշեց Շարմազանովը:

Նա հայտարարեց, որ Հայաստանն արել է իր քայլը, և այժմ Թուրքիան պետք է ցույց տա, որ պատրաստ է կամ պատրաստ չէ հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը:

«Կարծում եմ, որ արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիայի վրա միջազգային հանրության և մեծ տերությունների ճնշումը կուժեղանա»,- ավելացրեց խմբակցության քարտուղարը:

Հայաստանի նախագահը Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի նախօրեին իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Ժողովրդին հղած ուղերձում նախագահը նշել է, որ մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամա­նակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ­րու­թյունների տառին համապատաս­խան քայ­լերով առաջ շարժ­վե­լ: Միաժամանակ նախագահը նշել է, որ Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրու­թյունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը