Հայաստանը նշում է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը

23.04.2010, 13:15
Հայաստանը նշում է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարարությունն ուրբաթ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ է անցկացնում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

1995թ. Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը որոշում ընդունեց ապրիլի 23-ը հռչակել Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Այդ օրը նշվում է նաև Հայաստանում:

«Այդ օրը ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում է միջոցառումներ, և ապրիլի 23-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում օրվա խորհրդին համահունչ կանցկացվի գրականության ցուցահանդես՝ցեղասպանության թեմայով: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն պետպատվերով և մասնավոր հիմունքներով հրատարակված գրքեր», - ասվում է տեղեկատվության մեջ:

Առնո Բաբաջանյան համերգասրահում «Հեղինակային իրավունքը Հայաստանում» խորագրով կլոր սեղան կանցկացվի:

Միջոցառման շրջանակներում կներկայացվեն գրական ստեղծագործությունների հիմքերով նկարահանված ֆիլմերի ցուցադրություններ:-0-