ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):
Աշոտ Քոչարյանը 2009 թ.-ի սեպտեմբերից Հնդկաստանում դիվանագիտական առաքելության ավարտից հետո զբաղեցնում է Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը:
Արա Հակոբյանը Հնդկաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին նշանակվել է 2009 թ.-ի հոկտեմբերին:-0-