416.92
4.78
387.22
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետները ավարտվել են. նախագահ

20:36
22 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եկել է «ողջամիտ ժամկետնե­րում» ասածը և «ա­ռանց նախապայ­ման­ների» գործելաոճը գնա­հատելու ժամանակը, և Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետները ավարտված է համարում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդին հղած ուղերձում:

«Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավոր­մանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա հա­մատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկա­յաց­վել և ստորագրվել այդ հարաբե­րություն­ների կարգավորմանն ուղղված երկու արձա­նագ­րու­թյունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաս­տանի և Թուր­­­քիայի խորհրդա­­րաններում են` սպասելով վավերացման»,- ասվում է նախագահի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրել են նախագահի մամուլի ծառայությունից»:

Սարգսյանի խոսքերով՝ Հայաստա­նը մշտա­պես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերու­թյուն­ների կարգա­վորման գործ­ընթացին` հասնելով մինչև արձանագրությունները Ազ­գային Ժողովի օրակարգում ընդգրկելը:

«Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբուն­քային դիր­քո­րոշումն այս հար­ցում` հանդես գալով միայն կառուցողական դիր­քերից: Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրու­թյուն­ները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ող­ջա­միտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է»- հայտարարել է երկրի նախագահը:

Նա ընդգծել է, որ դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, բոլոր մի­ջազ­գային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են:

«Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կող­մից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պա­կաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամա­նակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակա­ցությունն ու դիրքորոշումն էլ միա­նշանակ է: Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ­րու­թյունների տառին համապատաս­խան քայ­լերով առաջ շարժ­վե­լ»,- ասել է նախագահը:

«Ամեն գնով ապ­րիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդու­նելի է»,- հայտարարել է Սարգսյանը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն անընդունելի է համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսու­թյունն ինք­նա­նպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը:

«Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսու­թյունն ինք­նա­նպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը հա­մա­րում ենք սպառված»,- ասվում է նախագահի ուղերձում:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայկական իշխող կոալիցիան առաջարկում է կանգնեցենել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը երկրի խորհրդարանում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը