ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել ներքաղաքային հասարակական տրանսպորտով անվճար երթևեկության վկայականներ:
«Մենք ամենքս բարոյական պարտք ունենք պատերազմի վետերանների հանդեպ», - ընդգծեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ կառավարությունը չի կարող ստիպել տրանսպորտային մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերին վետերաններին անվճար սպասարկել, սակայն կոչ է անում նրանց, որպեսզի նրանք նույնպես Մեծ հայրենականի վետերաններին սպասարկեն անվճար։
«Այսօր Հայաստանում 3,8 հազար վետերան է բնակվում, մարդիկ, ովքեր պետք է շրջապատված լինեն հասարակության հոգատարությամբ», - ընդգծեց վարչապետը:
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 36 միլիոն դրամ է հատկացրել (շուրջ 90 հազար դոլար)՝ Հայրենական մեծ պատերազմի 300 հայ վետերանների վերականգնողական բուժման և հանգստի կազմակերպման նպատակով: Վետերանները արտահերթ կերպով կստանան «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատացումները:-0-