ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը կայցելի «Հարավկովկասյան երկաթուղիների» գրասենյակ

22.04.2010, 16:27
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը կայցելի «Հարավկովկասյան երկաթուղիների» գրասենյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մյուս շաբաթ կայցելի «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ գրասենյակ՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում առաջացած  խնդիրներին ծանոթանալու համար։

Ինչպես նախարարության մամուլի ծառայությունից հաղորդեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, հանդիպման վերջում պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին նախարար Վարդանյանի և «Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղու զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրին, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև երկաթգծի կանոնադրությանը վերաբերող օրենսդրական կարգավորման խնդրին:  

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--