431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում բացվել է «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» բացառիկ ցուցահանդեսը

15:47
22 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հինգշաբթի բացված «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը եզակի է իր բնույթով, բացման ժամանակ ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Սա առաջին նմանատիպ ցուցահանդեսն է: Կարելի է ասել, որ մեր բախտը մի փոքր բերել է, քանի որ մեր ընկերների շնորհիվ հաջողվեց ճիշտ ժամանակին ձեռք բերել բնօրինակ նյութերը: Ցուցահանդեսին շատ քիչ պատճենումներ են ներկայացված», - ասաց Դեմոյանը:

Նա ընդգծեց, որ նախատեսվում է ցուցանմուշները ներկայացնել նաև արտերկրում:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նաև նշեց, որ շուրջ 70 ցուցանմուշներ ընտրվել են՝ խիստ սկզբունքի համաձայն, ցուցահանդեսին ներկայացված են միայն 19-21-րդ դարի այն արտասահմանյան պարբերականների առաջին էջերը, որտեղ հիշատակված է Հայոց ցեղասպանության թեման:

«Այս կերպ մենք ցույց ենք տալիս, որ Հայոց ցեղասպանության թեման, «Հայկական հարցը» դեռ 19-րդ դարավերջին - 20-րդ դարասկզբին հրատապ թեմաներ էին, և այսօր մենք ապրում ենք այն ժամանակահատվածում, երբ միջազգային մամուլն ու միջազգային քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են այդ թեման», - ավելացրեց նա:

Մինչև հունիսի 1-ը տևող ցուցահանդեսին ներկայացված են Հայոց ցեղասպանության, երիտթուրքական և քեմալական քաղաքականության, Կիլիկիայում և Էրզրումում հայերի զանգվածային ոչնչացման թեմաներին վերաբերող լուսանկարներ, նկարազարդումներ և ծաղրանկարներ, որոնք հրապարակվել են այնպիսի արտասահմանյան պարբերականների առաջին էջերին, ինչպիսիք են «Harpers Bazaar»-ը, «Le grand seigneur»-ը,«National Geographic»-ը, «Le petite journal»-ը, «Իսկրան», «Oakland tribune»-ը և այլն:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից