ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավիա» հայկական ավիաընկերությունը հայտարարում է ապրիլի 23-ից դեպի Երևան-Թբիլիսի-Երևան կանոնավոր չվերթերի վերսկսման մասին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Ըստ նրա, վերոնշյալ չվերթերը կիրականացվեն օրական երկու անգամ։
«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին հիմնադիրներ՝ «Ավիաֆին» ԲԲԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ կողմից։ -0-