Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի պետական գաղափարախոսության, նրա արժեհամակարգի անկումը կդառնա, կարծում է Հայոց ցեղասպանության տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Թուրքիան վախենում է, որ Հայոց ցեղասպանությունը պետական գաղափարախոսության՝ քեմալիզմի պատի առաջին ճեղքվածքը կդառնա, իսկ այդ գաղափարախոսությունը կառուցվել է 20-ական թվականների սկզբում, մի արժեհամակարգ, որի վրա կառուցված է Թուրքիայի պետական և ազգային ինքնությունը... Եթե հանենք պատից առաջին քարն, ապա պատը կքանդվի»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց Դեմոյանը:
Փորձագետի կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիայի վախն, առաջին հերթին, պայմանավորված է այդ հոգեբանական գործոնով:
Դեմոյանն ավելացրեց, որ ոչ նյութական պատասխանատվության ֆոբիան, ոչ տարածքային կորուստների իրական հեռանկարներն այդքան մեծ դեր չեն խաղում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ թուրքերը հասկանում են, որ ժամանակակից աշխարհի իրական կոնյունկտուրան նման զարգացումների առիթ չի տալիս:
«Բայց հոգեբանական գործոնից, պատմության արտագրությունն ամենավտանգավորն է Թուրքիայում, չէ՞ որ տասնամյակների ընթացքում Թուրքիայի դպրոցներում սովորեցրել են բոլորովին այլ կերպ, սերունդներ են դաստիարակել այլ պատմություններով, և հանկարծ պարզվում է, որ այդ ամենը ճիշտ չէ»,- նկատեց Դեմոյանը:
Ինստիտուտի տնօրենն ասաց, որ Թուրքիան ներկայում ճակատագրական փոփոխությունների սահմանագծին է, տեղի է ունենում քեմալիզմի արժեզրկում, և այդ գործընթացի միահյուսումը Ցեղասպանության ճանաչման հետ կհանգեցնի արժեհամակարգի փոփոխման, Թուրքիայի պետական և ազգային գաղափարախոսության վերափոխման, «իսկ սա հարևան երկրի համար շատ վտանգավոր գործընթաց է»:
«Քեմալիստներն ավարտեցին սուլթանների և երիտթուրքերի կողմից սկսած հայերի ոչնչացման գործընթացը: Պատահական չէ թուրք պատմաբան Տաներ Ակչամն ասում, որ ժամանակակից Թուրքիան առաջնորդվում է Հայոց ցեղասպանության փաստով, և քեմալական Թուրքիայի վերնախավը նրանք են, ովքեր կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-