431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է ցեղասպանագիտության գծով փորձագետներ պատրաստի. թանգարանի տնօրեն

16:53
21 Ապրիլի 2010

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը զուգահեռ Հայաստանը պետք է ցեղասպանագիտության մասնագետներ պատրաստի, կարծում է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
 
«Չափազանց կարևոր է, որ պետությունները ճանաչեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, կարևոր է, որ մեղավորները պատժվեն, ինչպես Հոլոքոսթի դեպքում եղավ: Առաջին հերթին պետք է ակադեմիական համաձայնություն լինի Հայոց ցեղասպանության իրագործման, 20-րդ դարասկզբի իրադարձությունների բնութագրությունների հարցում»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Դեմոյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Ըստ ինստիտուտի տնօրենի, վերջին ժամանակներում դրական միտում է նկատվում, շատ պատմաբաններ, որոնք կարիերայի սկզբին այլ տեսլականներ են ունեցել  և խնդիրն այլ կերպ են դիտարկել, այժմ փոխում են իրենց դիրքորոշումները։

Դեմոյանն ընդգծեց նաև, որ անհրաժեշտ է պատրաստել կադրեր, որոնք պատկերացում ունեն ցեղասպանագիտության, պատմության, սոցիոլոգիայի, ազգագրության մասին։

«Ես կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչմանը զուգընթաց, մենք պետք է առաջին տեղում դնենք նաև Ցեղասպանության փաստի վերաբերյալ ակադեմիական կոնսենսուսը»,- ասաց Դեմոյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան