1915-1923թթ.-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկել ավելի շատ հումանիտար, այլ ոչ քաղաքական հարթությունում, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Հայոց ցեղասպանության թեման միահյուսվել է շատ պատմական թեմաների հետ, շատ սերունդներ և ժողովուրդներ հիշում էն Հայոց ցեղասպանությունը, և Ռուսաստանը բացառություն չէ»,- չորեքշաբթի «Նովոստի» Միջազգային մամուլի կենտրոնում «Պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Դեմոյանը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Պետդուման 1995թ.-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Բայց մենք չափազանց մեծ շեշտադրում ենք կատարում հարցի քաղաքական կողմի վրա։ Հայոց ցեղասպանության թեման, առաջին հերթին, հումանիտար կողմ ունի և այն պետք է քննել հումանիտար հարթությունում», կարծում է փորձագետը։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին:
Ըստ Դեմոյանի՝ ցեղասպանության ժամանակ շատ երկրներ և ժողովուրդներ, այդ թվում՝ Ռուսաստանը, օգնության ձեռք են մեկնել տուժած հայերին։ Դրանց թվում էին ռուսական բանակը, Կարմիր խաչը, ռուս սպաներն ու զինվորները, որոնք Արևմտյան Հայաստանի տարածքում կատարվող հանցագործությունների ականատեսներն էին։
«Ռուս զինվորները, Կարմիր խաչի ներկայացուցիչները օգնում էին էվակուացնել տուժածներին, իսկ Քաղաքների ռուսական միությունը նվիրատվությունների հավաք կազմակերպեց՝ Հայոց ցեղապսպանության զոհերին օգնելու նպատակով»,- ասաց նա։
Ինստիտուտի տնօրենը նշեց, որ հայ և ռուս երիտասարդ սերնդի պարտքն է ոչ միայն ողբալ երիտթուրքերի ձեռքով զոհվածների համար, այլև ըստ արժանվույն գնահատել նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ օգնեցին հայերին և բողոքի ձայն բարձրացրեցին։
Դեմոյանը հիշեցրեց, որ հինգ տարի անց կնվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունը ոչ միայն հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև ապագա սերնդին փոխանցի հիշողությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ վերստեղծելով իրադարձությունների ողջ պատկերը, տեղեկատվություն և նյութեր ներկայացնելով հումանիտար ինտերվենցիայի մասին։
Թանգարան-Ինստիտուտ տնօրենը նաև հայտնեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հետ արդեն համաձայնություն կա՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մեծ ցուցադրություն կազմակերպելու վերաբերյալ, որտեղ կներկայացվի Ռուսաստանի դերը հումանիտար ինտերվեցիայում և փախստականներին նրա ցուցաբերած օգնությունը։
«Մենք շատ բան պետք է վերստեղծենք, հանենք արխիվներից և ներկայացնենք հասարակությանը, քանի որ հայերի և ռուսների նոր սերունդը պետք է միասին ապրի և ընդհանուր հիշողությամբ»,- ամփոփեց նա։ -0-