Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել են ՌԴ նախագահի՝ Հայաստանի կատարելիք այցի մանրամասները, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներ: Մեդվեդևը նշել է, որ իրրենք Հայաստանի նախագահի հետ հանդիպում և շփվում են կանոնավոր կերպով:
«Այս տարի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն արդեն հանդիպել են Սոչիում և Մոսկվայում, իսկ անցյալ տարի երկու երկրների ղեկավարներն ունեցել են յոթ հանդիոպւմ»,- հիշեցնում է ՀՀՀ-ն:
ՌԴ նախագահի Հայստան այցի ժամկետը չի նշվում:
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:-0-