Ապրիլի 23-ին Երևանում տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, երեքշաբթի հաղորդեցին ակադեմիայի մամուլի ծառայությունից։
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում կներկայացնի ՀՀ ԳԱԱ գիտական գործունեության հիմնական արդյունքները: Ժողովին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության անդամներ, հանրահայտ գիտնականներ, բարձրագույն ուսումական հաստատությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ժողովի ընթացքում «Նոր գերծանր 117-րդ տարրը» զեկույցով հանդես կգա աշխարհահռչակ գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը: -0-