Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանը չեղյալ է հայտարարել դեպի Եվրոպա նախատեսված 16 չվերթ

20.04.2010, 18:19
Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանը չեղյալ է հայտարարել դեպի Եվրոպա նախատեսված 16 չվերթ
Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանը չեղյալ է հայտարարել դեպի Եվրոպա նախատեսված 16 չվերթ

Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանից դեպի Եվրոպա 16 չվերթ է չեղյալ հայտարարվել, երեքշաբթի հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ապրիլի 15-ին չեղյալ է հայտարարվել դեպի Լոնդոն նախատեսված չվերթը, ապրիլի 16-ին՝ Փարիզ, ապրիլի 17-ին՝ Ցյուրիխ, Օդեսա, Պրահա, Վիեննա, Դնեպրոպետրովսկ, Լոնդոն նախատեսված չվերթները:

«Ապրիլի 18-ին չեղյալ են հայտարարվել Ամստերդամ, Վիեննա, Փարիզ նախատեսված չվերթերը, ապրիլի 19-ին՝ Փարիզ, Ցյուրիխ, Պրահա, Վիեննա և Լոնդոն նախատեսված չվերթերը: Ընդհանուր առմամբ չեղյալ է հայտարարվել դեպի Եվրոպա նախատեսված 16 չվերթ, որոնցից 6-ը պետք է իրականացներ «Արմավիա» ավիաընկերությունը, իսկ 10-ը՝ այլ ընկերություններ», - նշվում է ՔԱԳՎ տեղեկատվության մեջ:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 200 կիլոմետր դեպի արևելք գտնվող Էյաֆյալայոքուլ (Eyjafjallajokull) հրաբխի ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի հսկայական ամպ, որի մասնիկները վտանգ են ներկայացնում ավիացիոն շարժիչների տուրբինների համար և կարող են խնդիրներ առաջացնել՝ նստելով ինքնաթիռների թևերին: Դա հանգեցրեց Հյուսիսային Եվրոպայի զգալի տարածքի օդային տարածության փակմանը:  -0-