431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

«Գազպրոմ» խմբի ձեռնարկությունները ճգնաժամում չեն. Կրուգլով

17:19
20 Ապրիլի 2010

«Գազպրոմ» խմբի ձեռնարկությունները ճգնաժամային պայմաններում չեն, Երևանում երեքշաբթի հայտարարեց «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը:

«Այժմ մենք կարող ենք ասել, որ Գազպրոմ խմբի ձեռնարկությունները ճգնաժամային պայմաններում չեն: Սակայն գոյություն ունի նաև դրական փորձ, զարգացման ծրագիր, և հիմնական շեշտադրումները առաջնահերթությունների վերադասավորումը, աշխատանքի հաջորդականությունը, ներքին տնտեսումը և ֆինանսական ռազմավարության համապատասխանությունն են», - լրագրողներին ասաց Կրուգլովը՝ Եվրոպական գործարար կոնգրեսի Օրենսդրության, բանկերի և ֆինանսների հանձնաժողովի նիստի շրջանակներում:

Նրա խոսքերով՝ «Լեմոն բրազերսի» սնանկության արդյունքների հայտնի դառնալուց և բաժնետոմսերի շուկայի փլուզումից հետո Գազպրոմում արդեն 2008 թ.-ին հակաճգնաժամային ծրագիր է կազմվել, որն իրականացվել է 2009 թ.-ին: Ինչպես տեղեկացրեց Կրուգլովը, ծրագիրն իրականացվել է առանց վնասի նոր հզորությունների ներմուծման համար, իսկ ներդրման ծավալները կրճատվեցին 30 տոկոսով, ինչը, սակայն, չարտացոլվեց գազի արդյունահանման ծավալի և տեղափոխման վրա:

«Մենք միջոցների ներքին պաշարներ գտանք տնտեսման համար, բանակցեցինք մատակարարների հետ գների իջեցման շուրջ, և դա իրականում դրական արդյունքներ տվեց», - տեղեկացրեց նա:

Միաժամանակ Գազպրոմի վարչության փոխնախագահը նշեց, որ ընկերության և դուստր ձեռնարկությունների ներդրումային ծրագրերը սրբագրվում են, սակայն էներգետիկայի զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակն անփոփոխ է: Ինչպես կարծում է Կրուգլովը, ճգնաժամն օգնեց Գազպրոմին հավաքվել և ավելի լավ գնահատել ուժերը, հստակեցնել ձեռնարկության համար կարևոր առաջնահերթությունները:

«Սակայն Հայաստանն ու Ռուսաստանը վակուումում չեն ապրում, նրանք համաշխարհային տնտեսական տարածքի մի մասն ենմ և այդ պատճառով հնարավոր են ծրագրերի որոշակի սրբագրումենր», - ավելացրեց նա:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին: «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան