ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է Սևանում երեք տարով արգելել ձկնորսությունը
ՀՀ բնապահպանության նախարարությունը կառավարությանն առաջարկում է Սևանում ձկնորսության երեք տարվա արգելք մտցնել, հաղորդեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
«Ներկայում հարցը գտնվում է քննարկման գործընթացում։ Այդ առաջարկն ուղղված է մի նպատակի, որպեսզի ապահովվի ձկների վերարտադրողական գործընթացը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։
Հարությունյանը հայտնեց, որ նախարարությունը ծրագրում է նաև կատարել վարչապետի հանձնարարականը ոչ միայն լճի մաքրման, այլ նաև ափամերձ տարածքներում անտառների վերականգնման վերաբերյալ։
Ըստ նրա, մյուս տարի ծրագրվում է վերականգնել Մարտունիի տնկարանը և անտառների վերականգնման ու ծառերի խնամքի աշխատանքներ իրականացնել։
Սևանա լիճը խոշորագույն բարձր լեռնային լիճ է Կովկասում։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։
Սևանա լիճը խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում, ինչի պատճառով վաղուց հարց էր դրվել լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման մասին։-0-