ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հասարակական տեսուչների ինստիտուտ է ստեղծվել՝ երկաթուղու ղեկավարների և շարքային աշխատակիցների միջև միջանկյալ օղակ ձևավորելու նպատակով:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, 50 հասարակական տեսուչները, հիմնականում, կընտրվեն ՀԿԵ աշխատակիցներից:
Հասարակական տեսուչների ինստիտուտի կազմավորումը թույլ կտա հասարակ երկաթուղայիններին մատչելի ձևով պարզաբանել գնացքների երթևեկության անվտանգության նորմատիվային փաստաթղթերի էությունը, ինչպես նաև վերահսկել դրանց իրականացումը:
Հասարակական տեսուչների առջև կանգնած առաջնահերթ խնդիրներից մեկը կդառնա երկաթուղայինների աշխատանքային կարգուկանոնի մակարդակի բարձրացումը: Բացի դրանից, հասարակական տեսուչները պահանջներ են ներկայացնելու և ծառայությունների, և ստորաբաժանումների ղեկավարությանը կարգադրությունների հիմնավոր լինելու և երկաթուղու աշխատանքի տարբեր ոլորտների վրա դրանց ազդեցության մասին:
Հասարակական տեսուչներն աշխատելու են ՀԿԵ բոլոր հինգ գծային միավորումներում:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--