411
5.11
388.18
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական բանտերից մեկի բարձրաստիճան աշխատակիցը մեղադրվում է խարդախության մեջ

19:46
16 Ապրիլի 2010

«Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանը մեղադրվում է խարդախության մեջ, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրությունում ասվում է, որ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Եղիազարյանի գործով նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Եղիազարյանը մեղադրվում է նրանում, որ, չունենալով անձանց աշխատանքի ընդունելու և այդ հարցում նրանց նպաստելու լիազորություններ, խաբեությամբ և  վստահությունը չարաշահելու եղանակով «Սևան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնում նշանակվելու համար իրեն դիմած Քաղսի գյուղի բնակիչ Վ. Վիրաբյանին հավաստիացրել է, թե կարող է այդ հարցում նպաստել` պահանջելով 300 000 դրամ գումար:

Բացի այդ` ՔԿՀ-ի նույն բաժնում աշխատանքի ընդունվելու հարցում աջակցելու համար Վ. Եղիազարյանը Հրազդան քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանից ևս պահանջել և 2009թ. ապրիլի 21-ին իր աշխատասենյակում ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (խարդախություն):

Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով