Հայ հնագետները Քարաշամբ գյուղի դամբարանադաշտի մոտ փնտրում են խոշոր քաղաքի հետքերը
Հայ հնագետները Քարաշամբ գյուղի դամբարանադաշտի մոտ փնտրում են խոշոր քաղաքի հետքերը, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Ըստ նրա, Քարաշամբ գյուղի տարածքում պեղումներն անցկացվել են 60-ական թվականներից, որի արդյունքում հայտնաբերվել է խոշոր գտածո՝ թվագրված երրորդ հազարամյակի վերջին քառորդին՝ սյուների, ֆրիզների, թագավորի, տոնակատարությունների, պատերազմների և զենքի պատկերով արծաթե թասը։
«Թասն այդ ժամանակահատվածում ապրած մարդկանց տնտեսական և հասարակական կյանքի և կենցաղի մասին տեղեկատվության մեծ աղբյուր է, ինչպես նաև միջնադարյան ոսկերչական արվեստի բացառիկ օրինակ է»,- ասաց Ավետիսյանը։
Նա նշեց, որ 80-ական թվականներին տվյալ տարածքներում բնակեցման հետ կապված պեղումներ են անցկացվել, որոնց ընթացքում հայտնաբերվել է վաղ բրոնզե դարաշրջանի 1200 գերեզման։
«Նախնական հետազոտություններն ու նկարահանումները ցույց են տվել, որ այնտեղ դեռ պահպանվել է մի քանի հազար գերեզման։ Դա մշակութային ֆենոմեն է, քանի որ նման ծավալի գերեզմաններ կարելի է հայտնաբերել մոտակա խոշոր քաղաքներում: Այս կապակցությամբ տվյալ պահին այդ գոտում որոնումներ են տարվում խոշոր քաղաքների հետքերը հայտնաբերելու համար»,- ասաց Ավետիսյանը։
Քարաշամբ գյուղը գտնվում է ժամանակակից Հայաստանի տարածքում՝ Լուսակերտ, Լուսարատ և Արգել գյուղերի մոտ, Հրազդան ձորից ոչ հեռու։
2009թ.-ին կառավարության կողմից հանձնարարվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտին Քարաշամբ գյուղի տարածքում դամբարանադաշտի պեղումներ անցկացնել։ Ծրագրվում է, որ պեղումների տարածքն ապագայում թանգարանի կվերածվի և տուրիստական այցերի կազմակերպման համար հետաքրքիր վայր կդառնա։ -0-