ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից , նախագահն անձամբ իր և հայ ժողովրդի անունից վշտակցություն և զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին և Չինաստանի բարեկամ ժողովրդին` մարդկային մեծ կորուստներ և ավերածություններ պատճառած երկրաշարժի կապակցությամբ:
«Կիսելով Ձեր և Չինաստանի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն: Համոզված եմ, որ Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան հաջողությամբ հաղթահարել աղետի հետևանքները»,- ասված է հեռագրում:-0-