Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնն ավելի քան 300 գիրք է նվիրել Ռուս-Հայկական համալսարանին
Ա. Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը (Дом русского зарубежья) Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանին (ՌՀՀ) ավելի քան 300 գիրք է նվիրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին համալսարանի մամուլի ծառայությունից։
«Ուրբաթ գրքերի ավելի քան 300 նմուշ են ուղարկել ՌՀՀ-ին Ռուսական կենտրոնի գրքային օգնության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ա.Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ուգարովի խոսքով, նվիրված գրքերում ներկայացված է «Ռուսական ճանապարհ» հրատարակչության, ինչպես նաև Մոսկվայի, Պետերբուրգի և Ռուսաստանի այլ քաղաքների մոտ 30 հրատարակչությունների արտադրանքը։ Դրանք պատմության, փիլիսոփայության, աստվածաբանության, գեղարվեստական գրականության մասին գրքեր են, կան նաև ռուսաց լեզվի ուսուցման ձեռնարկներ»,- նշեց նա։
Այդ ծրագրի շրջանակներում, Կենտրոնն ամեն տարի ռուսերեն գրքեր է ուղարկում ռուսաց լեզվի ֆակուլտետներին, արտասահմանյան համալսարանների բանասիրական բաժիններին, ազգային գրադարաններին, ռուս-մշակութաբանական կենտրոններին։
ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին նշեց, որ «համալսարանի համար դա շատ նշանակալից օր է ոչ միայն այն պատճառով, որ մենք հայտնվել ենք «Ռուսական կենտրոն» հիմնադրամի գործունեության ոլորտում, այլ նաև այն պատճառով, որ մենք ինքներս Հայաստանում՝ որպես ռուսական համալսարան, հանդիսանում ենք ռուսական ոգու, ռուսական մտքի, ռուսաց լեզվի «դեսպանատունը», և ոչ միայն Հայաստանում»։
Ինչպես հաղորդվում է, շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել է «Տագանկայի բլրում գտնվող դեսպանատուն» վավերագրական ֆիլմը, որը ստեղծվել է «Ռուսական ճանապարհ» կինոստուդիայի կողմից, որը նույնպես մտնում է Կենտրոնի կազմի մեջ։
Կինոնկարն իր մեջ ներառում է բազմակի յուրօրինակ կադրեր և պատմում է XX դարի ռուսական էմիգրացիայի պատմությունը։ -0-

