ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին կարճաժամկետ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, նշվում է ՀՀ նախագահի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:
Այցի շրջանակներում նախատեսված է Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2010 թ.-ի հունվարի 18-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով կարճաժամկետ այցով գտնվում էր Մոսկվայում:
Հանդիպման ժամանակ կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, տարածաշրջանային անվտանգության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի, ինչպես նաև քննարկել են 2010 թ.-ի համագործակցության ծրագրերը:-0-