411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տեղ է ունեցել ՀՀ ոստիկանության 9-ամյակին նվիրված շքերթ

14:55
16 Ապրիլի 2010

ՀՀ ոստիկանության ստեղծման 9-ամյակին նվիրված Ոստիկանության աշխատակիցների հանդիսավոր շքերթն է անցկացվել ուրբաթ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

«9-րդ տարեդարձը ՀՀ ոստիկանությունը նշում է որպես ուժեղ, կայացած, իրավական կառույց», - միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ ոստիկանության գործունեության հիմնաքարը օրենքի և իրավակարգի ամրապնդումն է, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հասարակության և պետության անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ անզիջում պայքարը:

«Հայ ոստիկանը երբեք չի նահանջել դժվարություններից, և այսօր նոր մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ սեփական պարտավորությունները կատարելու համար», - ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետի խոսքերով՝ ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների իրագործման ծրագիրն արդեն հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կողմից և հաստատվել կառավարության կողմից:

«Կառուցողական միջոցներ են ձեռնարկվել հասարակության և ոստիկանության միջև կապերի ամրապնդման, հանցավորության բացահայտման մակարդակի բարձրացման գործում նոր մեթոդների ներդրման շնորհիվ: Նաև կարևոր են քայլեր են ձեռնարկվել ոստիկանության աշխատակիցների սոցիալական և իրավական անվտանգության ամրապնդման ուղղությամբ», - նշեց նա:

Միաժամանակ Սարգսյանն ավելացրեց, որ իր գլխավորած գերատեսչությունը վարում է թափանցիկ և հրապարակային քաղաքականություն, իսկ ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհուրդը ոչ միայն հրապարակային գնահատական է տալիս գործունեությանը, այլև վերահսկում է նրա գործունեության որոշ ոլորտները:

Նա շնորհավորվել է ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ծառայողական գործունեության մեջ:

Հանդիսավոր շքերթին մասնակցել են ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ Ոստիկանության պետ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից