411.99
4.03
390.88
+26
Եղանակը Երևանում
Հայ

EXPO-RUSSIA ARMENIA երրորդ ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերին

11:09
16 Ապրիլի 2010

EXPO-RUSSIA ARMENIA ռուսական արդյունաբերական ամենամյա երրորդ ցուցահանդեսը կանցկացվի Երևանում 2010 թ.-ի հոկտեմբերի 28-30-ը, տեղեկացրեց «Զարուբեժ-Էքսպո»  ընկերության միջազգային համագործակցության և նորարարությունների գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևը:

«Ամենայն հավանականությամբ՝ ցուցահանդեսին կմասնակցեն ռուսական շուրջ 70 խոշոր ընկերություններ», - ասաց Նիկոլաևը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ այդ ընկերությունների թվում են «Սուխոյ» ընկերությունը, «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն, «Նանոտեխնոլոգիաներ» ռուսական կորպորացիան, «Վերտոլյոտի Ռոսիի», «Ուռալվագոնզավոդ» ընկերությունները:

«Բացի տրանսպորտային ուղղությունից ցուցահանդեսին կներկայացվի նաև  լեռնահանքային արդյունաբերությունը, մասնավորապես, «Գոռնիե մաշինի» ՓԲԸ-ն,  կրթության ոլորտը, մասնավորապես, ռուսական բուհերը կներկայացնեն իրենց առաջարկները և այն, թե ինչպես են աշխատում Հայաստանում գտնվող իրենց մասնաճյուղերի հետ», - ասաց Նիկոլաևը:

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսին կներկայացվի նաև քիմիական և սննդի արդյունաբերությունները:

EXPO-RUSSIA ARMENIA երրորդ ցուցահանդեսն ընդգրկում է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մեքենաշինությունը, մետալուրգիան, էներգետիկան, շինարարությունը, գյուղատնտեսությունն ու պարենը, երկրաբանությունը, տրանսպորտն ու լոգիստիկան, կապն ու հեռահաղորդակցությունը, ՏՏ ոլորտը, նորարարությունները և ներդրումները, բանկերը և ապահովագրական ընկերությունները, բժշկությունը, կրթությունը, զբոսաշրջությունը:

Ցուցահադնեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը, համակազմակերպիչներն են Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիան և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը:

Ցուցահանդեսը կանցկացվի Ռոուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո՝ ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ էկոնոմիկայի և զարգացման նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՌԴ ԿԳՆ-ի, Տրանսպորտի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, Երևանում գտնվող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Ռուսական բանկերի ասոցիացիայի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի խաղաղության կոմիտեի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միության աջակցությամբ:

Առաջին և երկրորդ նմանատիպ ցուցահանդեսներն անցկացվել են Երևանում 2008 թ.-ի հոկտեմբերի 31-նոյեմբերի 2--ին և 2009 թ.-ի հոկտեմբերի 29-31-ը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից