415.57
4.67
386.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանության աշխատակիցների սոցիալական խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն. ՀՀ վարչապետ

20:13
15 Ապրիլի 2010

ՀՀ Ոստիկանության աշխատակիցների սոցիալական խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն, հինգշաբթի ոստիկանների մասնագիտական տոնին նվիրված Ոստիկանության կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կառավարությունը Ոստիկանության աշխատակիցների աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու համար ջանք չի խնայի»,-  ավելացրեց Սարգսյանը:

Վարչապետը հավաքվածների համար ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Ոստիկանության աշխատակիցներին և վետերաններին գերատեսչության հիմնադրման 9-րդ տարեդարձի կապակցությամբ և նրանց շնորհավորել է նաև իր անունից:

Բացի այդ վարչապետը ՀՀ նախագահի կողմից Ոստիկանության մի շարք աշխատակիցների հանձնել է կոչումներ և պետական պարգևներ, ինչպես նաև վարչապետի հուշամեդալներ և պատվոգրեր:

Ոստիկանության աշխատակիցներին շնորհավորել և իրենց գերատեսչական պարգևները, պատվոգրերն ու հուշանվերներն են հանձնել նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ Ոստիկանության աշխատակիցներին և վետերաններին շնորհավորել է նաև Ներքին գործերի և ներքին զորքերի վետերանների խորհրդի պատվավոր անդամ, Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լետենանտ Եվգենի Պոտալովը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը