ՀՀ նախագահը գեներալ-մայորի կոչում է շնորհել Ոստիկանության երեք բարձրաստիճան աշխատակցի
15.04.2010,
10:55
ՀՀ նախագահը գեներալ-մայորի կոչում է շնորհել Ոստիկանության երեք բարձրաստիճան աշխատակցի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության երեք բարձրաստիճան աշխատակցի գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, գեներալ-մայորի կոչմանն են արժանացել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Յուրի Մանուկյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը:-0-