Հայաստանի հավաքականը Անգլիայում կմասնակցի թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը
14.04.2010,
19:35
Հայաստանի հավաքականը Անգլիայում կմասնակցի թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը
Ապրիլի 17-ից 26-ը Հայաստանի հավաքականը մասնակցելու է մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Անգլիայի Բիրմինհեմ քաղաքում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են Հարություն Մարդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Վարդանյանը։
Հավաքականի գլխավոր մարզիչը Պավել Քարտաշյանն է, պատվիրակության ղեկավարը՝ Արմեն Ջանիբեկյանը։ Հայտնի է, որ պատվիրակության կազմում են նաև դատավորներ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը։ -0-